Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն ականջալուր կլինի փոխադարձ հարաբերությունների վերաբերյալ իրենց ազդակներին, և Մոսկվայի ու Երևանի միջև երկկողմ բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է շփումներին (Հայաստանի և Ռուսաստանի միջև- խմբ.), դրանք տարբեր մակարդակներում շարունակվում են: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները պատշաճ կերպով կլսվեն և կընդունվեն: Ռուսաստանը մշտապես զգուշորեն է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Զախարովան:- Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր պայմանավորվածությունները երկկողմ գործակցության վերաբերյալ հետագայում էլ կիրականացվեն ի շահ երկու երկրների»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ