ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացնում է փաստահավաք առաքելություն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության համար։
Իրավական աջակցությունը, ի թիվս այլ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվությունների, ներառելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի աշխատանքային խմբերում բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը։
Անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը, մեր իրավաբանները կկապվեն ձեզ հետ։
Կարող եք նաև մեզ զանգահարել 077342268 հեռախոսահամարով։
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ