Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը «X»-ի իր միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ Լեռնային Ղարաբաղում այնքան վախեցած են իրենց ֆիզիկական կյանքի համար, որ այլ ելք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնելը դեպի Հայաստան՝ հաճախ միայն ամենաանհրաժեշտ իրերով և ամբողջովին լեփ-լեցուն մեքենաներով:
«Յուրաքանչյուր ժամ նրանց թիվն ավելանում է: Ոչ ոք իրականում չգիտի` ինչպիսին է մարդկանց վիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն և տեղում միջազգային հանրության աչքերն ու ականջները: Մենք մեր գործընկերների հետ աշխատելու ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ։
Վստահության ապացույց առ այն, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բարեկեցության իր խոստումներին, կլիներ այն, եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների ներկայությունը։
Գրեթե ամեն ինչ դեռ պակասում է։ Լաչինի միջանցքով օգնությունը չպետք է մարդկանց հասնի մաս-մաս, այլ հուսալիորեն և միշտ։ Ես որոշել եմ ԿԽՄԿ միջոցով մեր մարդասիրական օգնությունը 2-ից դարձնել 5 մլն եվրո»,-գրել է Բերբոքը։
Կարդացեք նաև
Tausende Kinder, Frauen und Männer in Berg-#Karabach fürchten so sehr um Leib & Leben, dass sie für sich keinen anderen Ausweg sehen, als sich auf den Weg nach #Armenien zu machen – oft nur mit dem Allernötigsten und in völlig überfüllten Autos. Es werden stündlich mehr. 1/4
— Außenministerin Annalena Baerbock (@ABaerbock) September 27, 2023