Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Գևորգ Դանիելյան

Սեպտեմբեր 27,2023 15:04

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար: Մեկ քրեական գործի վարույթի շրջանակներում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ: Քրեական գործին հարկ կլինի կցել  ցուցմունքների հավաստիությունը հիմնավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները: Օրինակ՝ հարկ կլինի բուժհաստատություններից առգրավել բոլորի հիվանդության պատմությունները. հուսանք, որ բռնության ենթարկվածները ենթարկվում են բուժզզննության՝ հետագայում պատշաճ փորձաքննություն իրականացնելու համար:

Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու Թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ: Ինքս պատրաստ եմ անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք: Մասնագիտական աջակցության համար նպատակահարմար է դիմել նաև միջազգային կառույցներին, ինչը նաև խնդիրը հանրայնացնելու լավագույն միջոցներից է…

<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgevorg.danielyan.9%2Fposts%2Fpfbid02ckoHSYeQjyZ3A2e7TMQnP9BGFhtSsf99GqYRRspR7pdNnm251MfpSnSXrjyZV7fHl&show_text=true&width=500" width="500" height="304" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930