Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրդողան. «Մենենդեսի` քաղաքականությունից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում»

Սեպտեմբեր 27,2023 14:16

Ermenihaber. Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս օդանավում զրուցել է լրագրողների հետ:

Նա, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, նկատել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ռոբերտ Մենենդեսի դուրս գալը քաղաքական աշխարհից իրենց օգտին է:

«ԱՄՆ-ից մեր երկրին F-16-ի վաճառքի և արդիականացման ամենից մեծ խոչընդոտներից մեկը ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն է, ով իրեն վերաբերող կոռուպցիոն մեղադրականից հետո ժամանակավորապես սպիտված է թողնել իր պաշտոնը»:

Էրդողանը հիշեցրել է, որ օրերս Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

«Այդ հանդիպումները դեռևս շարունակվում են: Սակայն հիմա այս իրավիճակը (նկատի է առնվում Մենենդեսի քաղաքականությունից դուրս գալը) հնարավորության վերածելով՝ Բլինքենի հետ նորից հանդիպելն առավելություն ունի»:

Թուրքիայի նախագահն հավելել է նաև, որ կործանիչների վաճառքի իրականացմանը միայն Մենենդեսը չի, որ խոչընդոտում է:

«Ոչ միայն F-16-երի, նաև այլ բոլոր հարցերում Մենենդեսն ու իր մտածելակերպն ունեցող մարդիկ մեր նկատմամբ խոչընդոտներ ստեղծելու քայլեր են իրականացնում: Մենենդեսի ասպարեզից դուրս գալը մեզ առավելություն է ապահովում, սակայն F-16-երի խնդիրը միայն Մենենդեսի հետ կապված հարց չէ»:

Բացի այդ, Էրդողանն ընդգծել է, որ նման իրավիճակը գուցե հնարավորություն տա իրենց արագացնելու F-16-երի վաճառքի հետ կապվածը գործընթացը:

Նշենք, որ ըստ ամերիկյան «CNN» հեռուստաալիքի՝ Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին սեպտեմբերի 22-ին 10 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների համար:

Համաձայն դաշնային մեղադրական եզրակացության՝ Մենենդեսը և նրա կինը՝ Նադին Արսլանյան Մենենդեսը, մեղադրվում են սենատորի ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու»:

Դատախազները պնդում են, որ կաշառքը ներառում է ոսկի, կանխիկ գումար, տների հիփոթեքի վճարումներ, ինչպես նաև շքեղ մեքենաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930