ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։
Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։
Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն