Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբեր 27,2023 14:08

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-ին, հոկտեմբերի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 2-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 30-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին նույնքան կնվազի։

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 33.3°C (2002թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 2.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.1°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930