Մեկօրյա հանգստից հետո շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնության մասնակիցները վերսկսել են պայքարը:
Աղջիկների խմբում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հերթական հաղթական միավորն է գրանցել եւ վեց տուրից հետո 5,5 միավորով լրացուցիչ գործակիցների հաշվարկով ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Մեր երկրորդ շախմատիստուհին՝ Ասյա Հակոբյանը, հաղթել է մրցակցին եւ 3,5 միավորով բարձրացել 27-րդ հորիզոնական:
Տղաների մրցակցությունում գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կարողացել է մեկ միավոր վաստակել: Նա մրցաշարային աղյուսակում բարելավել է դիրքը եւ 4,5 միավորով այժմ 18-րդն է եւ կես միավոր է զիջում առաջատարների խմբին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ