Մենք պետք է դադարեցնենք օգնություն տրամադրել Ադրբեջանին և նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, որը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով Հայաստան կատարած այցը:
«Այս այցը հաստատեց, որ մենք պետք է ավելին անենք հայերի կյանքը պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար։ Հայ ժողովրդին ցուցաբերվող օգնության ավելացումը չափազանց կարևոր է, և մենք պետք է դադարեցնենք օգնություն տրամադրել Ադրբեջանին և նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ալիևի ռեժիմի դեմ»,- նշվել է սենատորի տարածած հայտարարության մեջ: