Aravot.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից փորձել էր պարզել, թե ինչ է անում նախարարությունը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի ֆոնդերը փրկելու ուղղությամբ: Նախարարն էլ պատասխանել էր, որ լրջորեն զբաղվել են եւ զբաղվում են:
Նույն հարցն ուղղել էինք նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին: Պարոն Թորոսյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում պահվում էին կրկնօրինակ ձեռագրերը, այսինքն` դրանք բնօրինակներ չէին: 2020թ պատերազմի ժամանակ դրանք ի պահ տրվեցին Մատենադարանին: Պատերազմից հետո դրանց մի մասը վերադարձվեց Գանձասար ցուցադրության: Այնտեղ ցուցադրվում են միայն կրկնօրինակներ: Կրկնօրինակների մեծ մասը շարունակում է մնալ Մաշտոցյան Մատենադարանում»։
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ֆեյսբուքյան էջում էլ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տեղադրվել:
«Բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։ Պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները»,-հավաստիացնում է Մատենադարանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ