Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից շատերը չեն ցանկանում տեսա-լուսանկարվել, նախընտրում են հաղորդակցվել և զրուցել առանց տեսախցիկների։ Նրանք սարսափով են հիշում, թե ինչպես են Հակարիի անցակետում ադրբեջանցիները ծաղրելով տեսանկարահանում և լուսանկարահանում իրենց։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42. 500 անձանցից մեկն է Նարինե Դանիելյանը։ Ասկերանից է տեղահանվել։ Պատմում է, որ երբ Հակարիի կամուրջում ադրբեջանցիները բարձրացան ավտոբուս՝ շատ վախեցավ։
«Ճիշտ է, ավտոբուսի մեջ իրենց ավելորդություն թույլ չտվեցին։ Բայց դրսում նողկալի ծիծաղում էին։ Ասում էին մենք մեր ուզածը արեցինք՝ հանեցինք Ղարաբաղից ձեզ։ Շատ ուրախ էին, նկարում էին բոլորիս, մենք լացում էինք, իրենք ուրախանում»,-պատմեց նա։
Ներկայացնում ենք տեսանյութ՝ Գորիսից ու Կոռնիձորից՝ տեղահանված արցախցիների առօրյայից՝ առանց մեկնաբանության։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ