Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողությունների միջոցով ցամաքային միջանցք ստեղծել Հայաստանի հարավում և Բաքուն ցանկանում է միայն Հայաստանի տարածքով տրանսպորտային կապեր ստեղծել Նախիջևանի հետ, ինչն օգուտ կբերի երկու երկրներին և տարածաշրջանին։
«Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ռազմական նպատակներ կամ խնդիրներ չունի, դա լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից: Մեր առաջարկը Հայաստանին շատ խաղաղ եղանակով կապի ուղիներ, տրանսպորտային գծեր ստեղծելն է»,- ասել է նա: