Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց դեռ նախօրեին մամուլ շրջանառվող թիվը, որ իրենց ոչնչացված զինծառայողների թիվը 192 է, իսկ վիրավորներինը՝ 512։
9 ամիս կիսաքաղց պայմաններում ապրող Արցախի Պաշտպանության բանակը, որ ծանրագույն հարված ստացավ 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, այնուհետև հարվածներն ու դե-ֆակտո զինաթափումները շարունակվեցին Երևանի կողմից, նույնիսկ այդ պայմաններում կարողացել է դիմադրել ու ծանր կորուստներ պատճառել թշնամուն։
Ինքնին պարզ է, թե ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից լքված չլինելու դեպքում Հայաստանի աջակցությամբ ինչ արդյունքներ կարող էր գրանցել Արցախը։
Հայկական ալիք