Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 8:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 42, 500 անձ է հատել ՀՀ սահմանը, նրանցից ընդամենը 4002-ն է ցանկացել օգտվել կացարանով ապահովելու պետական աջակցությունից

Սեպտեմբեր 27,2023 12:26

Առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42, 500 անձ է հատել Հայաստանի սահմանը, որից 22,800-ն արդեն հաշվառվել է։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ Կոռինիձորի կայանը հատելուց հետո բռնի տեղահանվածները հաշվառում են ստանում կամ Գորիսի կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը։

Բաղդասարյանի ներկայացրած տվյալներով՝ 4002 անձ օգտվել է պետության տրամադրած կացարաններից․ «Սա մեզ համար գերնպատակ է՝ ԼՂ հայերին ապահովել որոշակի կացարանով եւ այնուհետեւ կտրամադրվեն այլ բնակության վայրեր։ Պետք է ընդգծել, որ 42, 500-ից 4002-ն է ցանկացել օգտվել այս աջակցությունից»։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 1465-ը կացարանով ապահովվել են Սյունիքում, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։

«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրաժարվում է»,-հավաստիացրեց Բաղդասարյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930