Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Հավանաբար նկատել եք, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունն ու արևմտամետները պնդում են, որ Սյունիքով թուրքական միջանցք բացել ցանկանում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Ռուսաստանը։
Թեև վերջինիս մասով որևէ հիմնավոր փաստարկ չի բերվում, սակայն ավելի հետաքրքրական է, որ ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիայի համար գերկարևոր այս նախաձեռնության վերաբերյալ ԱՄՆ կարծիքը ընդհանրապես չի քննարկվում։
Մինչդեռ ԱՄՆ-ն ուղիղ շահագրգռված է միջանցքի բացմամբ, քանի որ այն Ռուսաստանին այլընտրանքային նոր էներգետիկ ուղիներ է բացում Կովկասով։
Կարդացեք նաև
Այս մասին է վկայում նաև այն, որ ԱՄՆ երբեք դեմ հանդես չի եկել միջանցքի գաղափարին, ավելին՝ դա քննարկել է Թուրքիայի հետ։ Երեկ լրագրողները ուղիղ հարց հնչեցրին միջանցքի մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մ. Միլլերին, որը բացառի ասաց հետևյալը.
«Ես չեմ պատրաստվում դա հատուկ մեկնաբանել, միայն կասեմ, որ մենք Թուրքիայի կառավարության հետ քննարկել ենք այս հարցը։ Դա այն հարցերից մեկն էր, որը պետքարտուղար Բլինկենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ, երբ նրանք հանդիպել են ուրբաթ Նյու Յորքում։ Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, իհարկե նաև Թուրքիան, կարող են կառուցողական դեր խաղալ տևական համաձայնության հասնելու գործում։ Բայց կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»։