Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 11:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ է տեղափոխվել 237 մարդ

Սեպտեմբեր 27,2023 11:42

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:

Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից՝ 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:

Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:

Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930