Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն կարդարացվեմ, այլև կշարունակեմ ծառայել որպես Նյու Ջերսիի ավագ սենատոր». Մենենդեսը՝ կաշառակերությանը վերաբերող մեղադրանքների վերաբերյալ

Սեպտեմբեր 27,2023 11:28

«Ամերիկայի ձայն». Սենատոր Բոբ Մենենդեսը, որը մեղադրվում է Նյու Ջերսիի երեք գործարարներից կաշառք ստանալու մեջ, հայտարարել է, թե անմեղ է՝ հավելելով, որ մտադիր է հանդես գալ այդ մեղադրանքների դեմ և շարունակել աշխատանքը ԱՄՆ Կոնգրեսում։

Դեմոկրատ Մենենդեսը համարվում է նախագահ Ջո Բայդենի կարևոր դաշնակիցը․ Սպիտակ տան առանցքային գործընկերն է Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան օգնություն հարցում:

Սենատորին մեղադրում են Եգիպտոսի կառավարության օգտին գործելու և երեք գործարարներին վերաբերող հետաքննությանը միջամտելու մեջ, ինչի համար նա ստացել է հարյուր հազարավոր դոլարներ և ոսկու ձուլակտորներ:

Շատերը, այդ թվում՝ նրա կուսակիցները, կոչ են արել Մենենդեսին հրաժարական տալ սենատորի պաշտոնից: Նրանց թվում է Նյու Ջերսիի նահանգապետը, ով Մենենդեսի հրաժարականի դեպքում՝ նրա փոխարեն ժամանակավորապես կնշանակվի նահանգը ներկայացնող սենատոր:

Նյու Ջերսիի Յունիոն Սիթի քաղաքում հրավիրած ասուլիսի ժամանակ Մենենդեսը կրկնեց՝ նպատակ չունի հեռանալ սենատորի պաշտոնից և չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

«Վստահ եմ, երբ բոլոր փաստերը ներկայացվեն, ոչ միայն կարդարացվեմ, այլև կշարունակեմ ծառայել որպես Նյու Ջերսիի ավագ սենատոր»,- ընդգծել է Բոբ Մենենդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930