Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այսօր այցելեց Եռաբլուր։ Դեսպանն իրեն ուղեկցող պատվիրակության հետ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Քրիստինա Քվինը նաեւ ծաղիկներ դրեց 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհերի շիրիմներին։
ԱՄՆ դեսպանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ, որը տեւեց 44 օր։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ