Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կանխարգելում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախում տեղի ունեցողը պետք է որակվի ցեղասպանություն. Աշոտ Մելքոնյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2023 11:19

«Այն, ինչ Օսմանյան կայսրությունն արեց ավելի քան 100 տարի առաջ` արեւմտահայության նկատմամբ, նույն Թուրքիայի դրդումով, այսօր ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է Արեւելյան Հայաստանում, տվյալ դեպքում՝ Արցախում: Ադրբեջան կոչվող պետությունը կյանքի է կոչվել թուրքական կոնկրետ ծրագրերով: Եթե զուգահեռներ անցկացնենք Կարսի, Վանի եւ Արցախի միջեւ, ապա պետք է փաստենք, որ ընդհանրությունները շատ են: Ցեղասպանություն, էթնիկ զտումներ, հայրենազրկում: 1915-ը ցեղասպանություն էր` հայրենազրկմամբ: Հային զրկել են իր հայրենիքից: Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանն իրականացնում է Արցախի նկատմամբ, շարունակությունն է Օսմանյան կայսրության գործողությունների»,- ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքով` դաժանության առումով եւս չկա տարբերություն Օսմանյան կայսրության եւ Ադրբեջանի միջեւ: Պատմաբանը կարծում է, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, փաստեր հավաքագրվեն, որպեսզի աշխարհն իմանա հերթական ցեղասպանության մասին.

«Մենք պարտավոր ենք նյութերի հավաքագրումով զբաղվել: Մարդու իրավունքների պաշտպանները պետք է նախ դրա մասին մտածեն, նյութեր հավաքեն, որպեսզի կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել հերթական ցեղասպանությունը, որն այսօր տեղի է ունենում Արցախում: Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հուլիսի 27-ին Արցախի Ազգային ժողովը դիմել էր աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ նրանց հիշեցնելով, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցող պրոցեսները հղի են նոր ցեղասպանության վտանգով: Դա, ըստ էության, ահազանգ էր ողջ աշխարհին: ՄԱԿ-ի անդամ 196 երկրներ վավերացրել են Ռաֆայել Լեմկինի կողմից 1948 թվականին ներկայացված բանաձեւը, որը վերաբերում է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: Եկեք ուշադրություն դարձնենք «կանխարգելում» բառի վրա: Իսկ ինչո՞ւ ՄԱԿ-ի անդամ պետություններն այսօր չեն կանխարգելում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, դա, ի վերջո, նրանց սրբազան պարտքն է: Աշխարհն առանձնապես որեւէ արձագանք չի տալիս տեղի ունեցող իրադարձություններին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի միջազգային մակարդակով Արցախում տեղի ունեցողը որակվի ցեղասպանություն` բոլոր իմաստներով»,- եզրափակեց պատմաբանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930