Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնում են հնարավորություն՝ մեր միջոցով Ռուսաստանին ու Իրանին վնասելու. «Հրապարակ»

Սեպտեմբեր 27,2023 10:20

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաուերի՝ Հայաստան այցին, ասաց, որ Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակն ուղիղ հետեւանք է այն բանի, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները երկար ժամանակ ընթանում էին Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ ճանաչելու տրամաբանության շրջանակներում։

Մաթեւոսյանը նշեց նաեւ, որ պետք է ուշադրություն դարձնել, թե վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ է տեղի ունեցել՝ Բլինքենը զանգահարում է Փաշինյանին ու ասում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանն անսահմանորեն աջակցում է։ Նույնը գլոբալ առումով կրկնում է նաեւ Մակրոնը։ Հետագայում՝ Բայդենը, նաեւ՝ ընդունված կարգով, Փաշինյանին նամակ է գրում։ Նմանատիպ նամակներ սովորաբար գրում են Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, եւ այդ նամակն իշխանությունների քարոզչամեքենան ներկայացնում է գրեթե որպես հրավեր ՆԱՏՕ անդամակցության, եւ վերջում մենք տեսնում ենք, որ Սամանտա Փաուերն է գալիս այստեղ, ինքը, վերջիվերջո, պետական կազմակերպություն է ներկայացնում, բայց այստեղ գալիս է որպես քաղաքական աջակցություն՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս ամեն ինչին հավելենք նաեւ օրերս Հայաստան եկած ամերիկացի զինվորականներին, որոնք մասնակցում էին, այսպես կոչված, զորավարժություններին, կհասկանաք, որ այս մարդիկ անձնական աջակցություն են ցուցաբերում անձամբ Փաշինյանին։ Այս մարդիկ թքած ունեն թե՛ արցախցիների վրա, թե՛ հայաստանցիների վրա, բայց ոչ թե այն պատճառով, որ իրենք դարավոր ծրագրեր են ունեցել, որ Հայաստանն ու Արցախը պետք է ոչնչանան, այլ որովհետեւ տեսնում են հնարավորություն՝ մեր միջոցով Ռուսաստանին ու Իրանին վնասելու։ Սա է իրականությունը։ Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է հանել ոչ միայն արցախցիներին, ոչ միայն սյունեցիներին, այլեւ՝ բոլորիս։ Եվ ցավով պիտի ասեմ, որ այս ամենը չի գիտակցում ոչ միայն Հայաստանի հասարակության մի զգալի հատվածը, այլ նաեւ ՀՀ քաղաքական վերնախավի»,- ասաց Մաթեւոսյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930