ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը X-ի իր էջում գրել է.
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ՝ կոչ անելու նրան զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից և անհապաղ ապահովել անարգել մարդասիրական հասանելիություն»:
Փաստորեն Ալիևը կարող է էլի՞ գործողության գնալ, եղածը քիչ էր, հետո էլ արդեն բոլորը տեսան, որ Արևմուտքի կոչերը որևէ արժեք չունեն Ալիևի համար։ Առհասարակ դիկտատորների հետ կոչերով ու հորդորներով խոսելը չի կարող արդյունք տալ, ով, ով ԱՄՆ֊ն դա հոյակապ գիտի…