«Ամերիկայի ձայն». Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հանդես է եկել հայտարարությամբ այս կապակցությամբ: Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության մեջ ասված է.
«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք ապահովել շարունակաբար հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների:
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, երբ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։
USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Կարդացեք նաև
2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ