ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում խոստացել է ընդունել դիտորդական առաքելություն:
«Պետքարտուղարն այսօր կրկին խոսեց նախագահ Ալիևի հետ և ընդգծեց հետագա ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը, որ լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժի խաղաղ բնակիչների համար, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Միլլերը:
Ըստ Միլլերի՝ պետքարտուղարն այդ կոչում նշել է, որ Ալիևը հավաստիացրել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի: «Մենք ակնկալում ենք, որ նա կպահպանի դա [խոստումը-խմբ.]։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա կպահպանի դա [խոստումը-խմբ.]»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ