ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:
Մայրաքաղաքում և Հայաստանի այլ բնակավայրերում աշխատող բազմաթիվ բժիշկներ ու կլինիկաներ նույնպես պատրաստակամություն են հայտնել անվճար բժշկական և հոգեբանական ծառայություններ մատուցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին․ այս ցանկն ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է։
«Գաստրո Կլինիկ»– աղեստամոքսաբանություն, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, սրտաբանություն, ԷՍԳ, ԷԽՈՍԳ, հոգեթերապիա, մաշկաբանություն, ռևմատոլոգիա, լաբորատոր ծառայություն, հասցե՝ Բագրատունյաց 30, հեռ․՝ +37433220044, +37494220044,
«Բեգլարյան» բժշկական կենտրոն– գինեկոլոգիական խնդիրներ, վիրահատական միջամտության կարիք, մանկական գինեկոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի խորհրդատվություն, հեռ․՝ +374 41 28 88 10, +374 10 58 95 07, Աբովյան 56,
Կարդացեք նաև
«Կարդիոլայֆ» բժշկական կենտրոն– սրտաբանի խորհրդատվություն, ներզատաբանի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն – ԷՍԳ, ԷԽՈ սրտագրություն, հոլտեր հետազոտություն, տրեդմիլ հետազոտություն, զարկերակային ճնշման 24 ժամյա հետազոտություն, վահանաձև գեղձի ՈՒՁՀ, որովայնի օրգանների ՈՒՁՀ, փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ, կրծքագեղձի ՈՒՁՀ, անոթների դուպլեքս հետազոտություն, հեռ․՝ +374 10 22 33 73, +374 95 56 58 68, +374 94 56 58 66,
«Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոն – թերապևտիկ, նյարդաբանական, սրտաբանական, անոթային, ներզատաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, գինեկոլոգիական, դուպլեքս/սոնոգրաֆիա, հեմոդիալիզային ծառայություն, կորոնարոգրաֆիա, կորոնար զարկերակների ստենտավորում, աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ), անոթային պաթոլոգիաների վիրահատություններ, սրտամկանի փականների վիրահատություններ, առիթմոլոգիական ծառայություններ, սրտի ռիթմը վարող և կարգավորող սարքերի տեղադրում, Ֆանարջյան 55-հեռ․՝ +374 15 80 80 08, +374 12 80 80 08, Դավթաշենի մասնաճյուղ – հեռ․՝+374 15 88 88 00,
«Կաթիլ» բարեգործական հիմնադրամ– 1-ին տիպի շաքարային դիաբետով երեխաների համար,
«Օհանջանյան» ակնաբուժական կլինիկա, հեռ․՝ +374 44 65 78 88, քաղաք Կապան,
«Ժեստ» հոգեբանական կենտրոն, հեռ․՝ +374 98 82 14 91,
«Փսիլայֆ» հոգեբանական աջակցության կենտրոն, հեռ․՝ +374 93 34 94 23,
Հայկ Մանասյան – գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ (որովայնի և վահանաձև գեղձի ՈւՁՀ), հեռ․՝ +374 91 99 22 17,
Շուշան Միրիջանյան – գաստրոէնտերոլոգ հեռ․՝ +374 77 22 27 47, +374 91 08 74 64, Արյունաբանական կենտրոն,
Մարինե Պետրոսյան – գաստրոէնտերոլոգ, հեռ․՝ +374 93 43 71 01, Հրազդան ԲԿ,
Լևոն Տոնոյան – անոթային վիրաբույժ, հեռ․՝ +374 91 76 22 17,
Մարինա Խաչատրյան – նյարդավիրաբույժ, հեռ․՝ +374 98 11 04 81, Արմենիա ՀԲԿ,
Նարե Կիրակոսյան – սրտաբան, Էխոկարդիոգրաֆիստ, հեռ․՝ +374 98 84 56 86, Տոնոյան ԲԿ,
Աննա Աթաբեկյան – համաճարակաբան, հեռ․՝ +374 91 25 70 56,
Արմինե Պետրոսյան – մանկաբարձ-գինեկոլոգ, հեռ․՝ +374 98 43 19 49,
Վազգեն Մնացականյան-գինեկոլոգ-օնկոգինեկոլոգ, հեռ․՝ +374 93 45 50 35,
Հովհաննես Դալլաքյան -մաշկաբան-սեռավարակաբան, հեռ․՝ +374 43 79 77 79,
Ռևազյան Ռաֆայել – պրոկտոլոգ, հեռ․՝ +374 94 06 90 76, +374 99 06 90 76,
Իռեն Ռաֆայելովա- մանկական և մեծահասակների դիմածնոտային վիրաբույժ, հեռ․՝ +374 91 34 31 37,
Արման Հովհաննիսյան- մաշկաբան-սեռավարակաբան, հեռ․՝ +374 95 51 23 12, «Մաշկաբանության ազգային կենտրոն»,
Ավագ Ավագյան- թերապևտիկ ատամնաբուժական ծառայություններ, հեռ․՝ +374 55 42 45 46, «Վա Նե դենտ» կլինիկա,
Աննա Մանասյան – օրթոդոնտ, հեռ․՝ +374 95 90 04 00,
Գևորգ Կիրակոսյան – ստոմատոլոգ, հեռ․՝ +374 93 49 02 02, +374 33 49 02 02, «Վիտա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկա,
Մերի Ավետիսյան- ռևմատոլոգ, թերապևտ, հեռ․՝ +374 43 54 88 99,
Մանյա Տիրացույան-Քարամյան, նեֆրոլոգ (երիկամաբան), հեռ․՝ +374 91 80 30 01, Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Սիրարփի Խաչատրյան – սոնոգրաֆիստ, հեռ․՝ +374 93 81 70 07,
Արմինե Միսակյան – բժիշկ- սոնոգրաֆիստ (որովայնի խոռոչ (երեխա և մեծահասակ), փոքր կոնք (կանանց և տղամարդկանց), կրծքագեղձ, վահանաձև գեղձ, պարանոց և լիմֆոհանգույցներ, հղիության բոլոր ժամկետները, փափուկ հյուսվածքներ (մաշկ, ենթամաշկ, մկան), հեռ․՝ +374 93 97 97 09,
Հովնանյան Մարգարիտա – ալերգոլոգ-իմունոլոգ, հեռ․՝ +374 93 26 84 25, Ավագյան ԲԿ։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ