ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքների: Հակամարտության էսկալացիան և դրան հաջորդած հրադադարը, հավանաբար, կառաջացնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթը Հայաստան, որտեղ շուրջ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում պարենամթերքի մեծ պակաս կա, էլեկտրականության և ջրի հասանելիության բացակայություն:Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
5 միլիոն եվրո մարդասիրական ֆինանսավորումը ներառում է 500 000 եվրո շտապ օգնություն, որը հայտարարվել է անցյալ շաբաթ և 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսավորում, որով
– աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին. Այս օգնությունը կտրամադրվի Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից՝ նպատակ ունենալով օգնել մոտ 25 000 մարդու։ Առաջնահերթությունը դրամական օգնության, ապաստանի, պարենային ապահովության և ապրուստի միջոցների տրամադրումն է:
– Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց. այս օգնությունը կուղղվի ԵՄ մարդասիրական գործընկեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի աջակցելու մոտ 60 000 մարդու սննդով, առողջապահական հարցերով, ապաստանով և նյութատեխնիկական ապահովմամբ:
Կարդացեք նաև
«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու հազարավորներին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, հատկապես, քանի որ գալիք ձմեռը, ամենայն հավանականությամբ, փախստականներին կկանգնեցնի լրացուցիչ մարտահրավերների առաջ: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր մարդասիրական օգնությունը տարածաշրջանում, որպեսզի շտապ օգնություն տրամադրի կարիքավոր մարդկանց, ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստանում տեղահանված մարդկանց: ԵՄ-ն հանձնառու է համակարգել մարդասիրական ջանքերը տեղում՝ օգնելու այս հակամարտությունից տուժած մարդկանց»,- ասել է Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ