Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Ես պահանջում եմ ու ուզում եմ դուք բոլորդ առաջինը պահանջեք այ սրանից, էս իշխանության ղեկին նստածից». Քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել են ու ցույց են անում

Սեպտեմբեր 26,2023 22:55

Այսօր Ազգային կոմիտեն հայտարարել էր, որ նախօրոք հայտարարված հանրահավաքը հետաձգվում է: Չնայած դրան, քաղաքացիները ինքնաբուխ հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց:

Ռազմական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց. «Մենք ի՞նչ ունենք այստեղ իրար հետ կիսելու, հարգելի ոստիկաններ, հայ ժողովուրդ, իրար հետ կիսելու, կիսելո՞ւ բան ունենք, թե՞ պահելու մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր լինելիությունը: Ես պահանջում եմ ու ուզում եմ դուք բոլորդ առաջինը պահանջեք այ սրանից, էս իշխանության ղեկին նստածից: Անցած տարի ինքը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ճի՞շտ է: Հիմա ես պահանջում եմ, որ Ադրբեջանի կազմում իր ճանաչած Արցախը ինքը հիմա հերքի, ասի՝ չեմ ճանաչում: Մեկ է, ինքը սովոր է այսօր մի բան  ասի, վաղը փոխի: Միայն խոսքո՞վ է ճանաչել, թե՞ գողեգող փաստաթուղթ է ստորագրել՝ ժամանակը ցույց կտա: Բայց առաջին խնդիրը դա է, որ ինքը պարտավոր է անել»:

Նա ասաց, որ այսօր Հայաստանը անվտանգային լուրջ խնդիր ունի. «5 պակաս է, որ ագրեսոր Ադրբեջանը պատերազմ սկսի, սահմանը հատի: Ի՞նչ է խանգարելու ագրեսոր թշնամուն անի այն, ինչ այսօր Արցախի հետ է անում»: Նա հորդորեց անմիջապես հայտարարել զորավարժություններ ու պատրաստվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930