Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

Սեպտեմբեր 26,2023 22:44

Դուք Հայաստանում եք մեզ համար դժվարին ժամանակներում. Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Եվրոպական միության ձեռնարկած քայլերը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակիչների կարիքները հոգալու համար: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նպատակով արդեն իսկ որոշում կա տրամադրելու 5 միլիոն եվրո:

Արման Եղոյանը կարեւոր է համարել Եվրոպական միության կողմից եկող աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում՝ միաժամանակ ընդգծելով հետագա ներդրումների, ծրագրերի ընդլայնման կարեւորությունը, ինչին կարող են նպաստել ԵՄ պատվիրակության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչների պարբերական հանդիպումները:

Պատգամավորները բարձր են գնահատել ԵՄ առաքելության գործունեությունը: Հայաստանի տարբեր քաղաքներում նոր կենտրոնների բացումը, ըստ նրանց, թույլ կտա առավել մանրամասն տեղեկատվություն ուղարկելու Բրյուսել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Զրույցի առանցքային թեմաներից են եղել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արագացման հարցերը, առաջարկ է հնչել ճանապարհային քարտեզն առկա մարտահրավերներին համապատասխան փոփոխությունների ենթարկել:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է առաջիկայում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները, իր տեսլականն առկա խնդիրների վերաբերյալ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համատեղ աշխատանքներն առավել կառուցողական շարունակելու համար:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930