ՔՊ-ական պատգամավորներ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Լիլիթ Կիրակոսյանն այսօր եղել են Կոռնիձորի հայկական անցակետի տարածքում, որտեղ ընդունում եւ հաշվառում են Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը:
Մեր զրուցակիցներից մեկի փոխանցմամբ, ՔՊ-ական պատգամավորները շատ կարճ ժամանակ, ընդամենը մեկ-երկու րոպե գտնվել են անցակետի ներսում, մի փոքր ավելի երկար ժամանակ էլ անցակետի հարակից տարածքում, ապա հեռացել են: Զրուցակիցս հասցրել է լուսանկարել նրանց:
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավորները ոչ մեկի հետ չեն զրուցել, չեն էլ փորձել մոտենալ մարդկանց: Մարդիկ նույնպես նրանց չեն մոտեցել. զրուցակցիս փոխանցմամբ՝ վստահաբար չեն ճանաչել, այլապես նրանց չէր հաջողվի այդքան հեշտ ու հանգիստ գտնվել այդ տարածքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ