Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Սեպտեմբեր 26,2023 21:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Դեսպան Դըկոտինին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։

Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

 

  ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մուսա լեռան 40 օրվա պատմությունը լավ ենք հիշում, հարգելի Ֆրանսիայի կառավարություն, երբ անտարբերությամբ և ուշացումով նավ ուղարկեցիք հերոս հայերի վերջին խմբին ձեր երկիր տեղափոխելու ու ձեզ ձուլելու համար։ Արցախյան պատերազմում մեզ զենք չտվեցիք, քանի որ էրդողանից վախեցաք և ռուսներին չնեղացրիք, չմտնելով իրենց ազդեցության գոտի։ Հիմա եկել եք կոտորված ու այրված արցախցիներին բարեգործություն եք անում և դրանով հումանիտար հերոս եք ձեզ երևակայում։ Կորեք գրողի ծոցը ձեր հաշվենկատ բարեգործությամբ, քանի որ վիրավոր արցախցիներին բուժելուց հետո մարդաորսի ձևով տեղափոխելու եք արաբներով լցված ձեր երկիրը ու նրանց հերոս տեսակը ձուլելու եք ձեր երկերեսանի տեսակին։ Այդ առումով ռուսների հետ մրցույթի մեջ եք մտել, նրանք էլ են մարդաորսով զբաղված, նախ արցախցիներին թուրքերի հետ համատեղ զինաթափեցին, այժմ էլ կոտորվելուց “փրկում են” Արցախը հայաթափելով, ապա արցախցիներին “հոգատարությամբ” կտանեն իրենց երկիր, քաղաքացիություն կտան և սիրով կուղարկեն ուկրաինացիների դեմ կռվելու։ Կորեք բոլոր “փրկիչներով” գրողի ծոցը, մենք ձեր “մարդասիրության” կարիքը չունենք։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930