Մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը։
Այս մասին տեղեկանում ենք նրա դստեր ֆեյսբուքյան էջից։
Արթուր Ստեփանյանը, հարևանների փաստմամբ, զինվորական է եղել, չէր համակերպվում որդու մահվան հետ, ծայրահեղ ծանր տանելով ՝ վերջին շրջանում առողջական խնդիրներ էր ձեռք բերել։
Հիշեցնենք, որ Մերուժան Ստեփանյանն արյան գնով պաշտպանել էր Թալիշը․ 3 հոգով հակառակորդի բանակից ոչնչացրել էին 20 հոգու։ Մերուժանը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Երկու ամսից նրա հարսանիքն էր, հարսնացուն Շուշիից էր։
Կարդացեք նաև
Ընկերների նախաձեռնությամբ Գյումրու Մուշ թաղամասում՝ հերոսի շենքի պատին, նրա դիմաքանդակն է փակցվել ու հուշաղբյուր տեղադրվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ