Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է կանխվել Սյունիքի վրա հարձակումով․ Արմեն Բաղդասարյան («Ա1+»)

Սեպտեմբեր 26,2023 20:30

«Արցախում նախագահի փոփոխության և Ադրբեջանի հարձակման միջև ուղիղ կապն ակնհայտ է։ Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ նպատակը էթնիկ զտումներն են։ Շատ հարմար պահ որսացին և հարձակվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

Մեկնաբանի կարծիքով՝ եթե Արցախի իշխանությունները գնային Ադրբեջանի հետ բանակցելու, հնարավոր էր կանխել վերջին հարձակումը և փրկել հարյուրավոր կյանքեր։ Արցախցիների տարահանումն էլ կիրականացվեր շատ ավելի մեղմ, և 1915 թվականը հիշեցնող տեսարանը չէր լինի։

Ա․ Բաղդասարյանը նաև գտնում է, որ Ռուսաստանը սեպտեմբերի 19-ին թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա։ «Իմ տպավորությամբ Ռուսաստանը պատժիչ գործողություն իրականացրեց, և, ինչպես իրենք ասացին, դաս տվեցին նրանց, ովքեր ուզում են անվտանգային վեկտոր փոխել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը, Ա․Բաղդասարյանն ասաց, թե որպեսզի ՌԴ-ն դա կանխի, կխրախուսի Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930