Նիժնի Նովգորոդի «Պարի ՆՆ» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ թիմի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական:
Հայաստանի ընտրանին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 10-ին խաղալու է Լատվիայի ազգային հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
22-ամյա Էդգար Սեւիկյանը այս օգոստոսին մերժել էր ուսումնամարզական հավաքի մասնակցելու Ռուսաստանի հավաքականի հրավերը՝ հայտարարելով, որ որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Սեւիկյանն այս մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել է 5 գոլի հեղինակ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ