Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ունի շատ տարբերակներ․ Սամանթա Փաուեր

Սեպտեմբեր 26,2023 19:01

«Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Հաղորդումները վերստին ընդգծում են, թե որքան անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում հիմա անկախ աչքեր լինեն»,-Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի այն պնդումներին, թե ԼՂ-ում թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները:

Նշենք, որ Հայաստանում գտնվող Սամանթա Փաուերը Գորիսում ծանոթացել է նաեւ արցախցի տեղահանվածներին տեղավորելու գործընթացին։ Տիկին Փաուերը մեկ անգամ եւս հայտարարեց, որը Հայաստան է եկել ԱՄՆ նախագահի հանձնարարականով։

«Ես եւ նախագահ Բայդենը անչափ կարեւորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետեւանքներ պետք է ունենա տեղի ունեցածը: Եվ դրա համար եմ ես նաեւ այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, լսեմ ականատեսների վկայությունները, նաեւ խորհրդակցենք տարածաշրջանի իշխանությունների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ»,-նշեց նա։

Այն հարցին, թե ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունը դիմի ավելի կոշտ միջոցների, այդ թվում պատժամիջոցների Ադրբեջանի դեմ, Սամանթա Փաուերն ասաց, որ ԱՄՆ հասնելուց հետո ողջ իրականությունը ներկայացնելու է ԱՄՆ նախագահին ու վարչակազմին։

«Ես համոզված եմ, որ նրանք կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրել այն տարբերակը, որը կկիրառվի: Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ»,-ասաց Փաուերը՝ փաստելով, որ հատկապես ներկայացնելու այն իրավիճակը, թե ինչ ծանր դրության մեջ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

Վերջիններս ամերիկացի պաշտոնյային ասել են՝ որ կցանկանային վերադառնան իրենց տները, որպեսզի կարողանային այցելեն հարազատների գերեզմաններին։

Հարցին, թե արդյոք այս պահին տեղի ունեցողը կարելի է գնահատել որպես էթնիկ զտում, Սամանթա Փաուերն ասաց. «Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել ԼՂ-ում, որովհետեւ այս պահին այնտեղ կան դեռեւս տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք շատ դժվարին պայմաններում գտնվում են այնտեղ: Արդեն ականատեսներից լսում ենք պատմություններ բռնության, զրկանքների մասին, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ունեցած վախի մասին: Մեր ուշադրության կենտրոնում առավել խոցելի վիճակում հայտնված աջակցություն ցուցաբերելն է, որ կարողանան ապահով դուրս գալ, եթե ցանկանում են»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ակամայից հիշեցի “վարիանտ շատ կա, բայց ղազ կա?” մանրապատումը։ Տիկին, ձեր հզոր երկրի ուշադրության ներքո թուրքիան ադրբեջանի միջոցով 21-րդ դարում լուծում է հայկական հարցը և մեր պատմական հողում էթնիկ զտում է իրականացնում, իսկ դուք ռուսներին այս տարածաշրջանից հեռացնելու համար թուրքերին եք ակտիվացնում։ Հիմա եկել եք օգնելու տարբերակներն եք նշում։ Տիկին, մի բուռ արցախահայեր են մնացել, բայց դուք դեռ չեք? կողմնորոշվում, թե որ տարբերակով “օգնեք” արցախցիներին, որ Արցախի տարածքից դուրս գան?։ Բոլորդ այդ հարցում կարգին “բարեգործ” եք դարձել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930