«Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:
ՀՀ առողջապահության նախարարություն