Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանը գործող մասնագիտությունների համապատասխան կուրսերում պատրաստակամ է ընդունելու պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի արցախցի ուսանողներին:
Ուսանողները մասնագիտական կրթությունը կարող են ներդաշնակ շարունակել անվճար հիմունքներով՝ ուսումնառության բոլոր տարիների համար: Նախատեսնված է առնվազն 20 տեղ:
Ուսանողը անձամբ ներկայացնում է դիմում, ակադեմիական տեղեկանք (կամ անձնական քարտ), ստուգման գրքույկ, անձնագրի պատճեն, պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում սովորելու մասին հավաստող նշումներով փաստաթուղթ (ուսանողական տոմս) և այլն:
Ուսանողների ուսումնառությունը իրականացվելու է ըստ գործող կարգերի և համալսարանի ընթացակարգերի և դիմումների ընդունման հաջորդականությամբ:
Բացի այս աջակցության ծրագիրը, աշխատանքի տեղավորման նպատակով հավաքագրում ենք տվյալների բազա, որը համակարգում է ԵՄՀ ՄՌԿ բաժինը ([email protected])։
Մանրամասն տեղեկատվության համար 033 580580
Եվրասիա միջազգային համալսարան