Լեռնային Ղարաբաղում ցանկացած առաքելություն պետք է համաձայնեցվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի քննարկել իրավիճակը ադրբեջանական և հայկական կողմերի հետ:
«Այստեղ որևէ հստակություն չկա: Հետո, ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ… Մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները թե´ Երևանի, թե´ Բաքվի, ինչպես նաև Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ