Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկեցին Ամերիկյան համալսարանի ուսանողներին, որոնք միացել էին դասադուլին: Ոստիկանները հենց համալսարանից նրանց նստեցրեցին ոստիկանական մեքենաները եւ տարան բաժին:
Արդեն 4 օր է՝ մի շարք բուհերի ուսանողներ միացել են դասադուլին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս եւս հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ