ԵՄ-ն 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը, «X»-ում (նախկինում՝ Թվիթեր) հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
Պետք է պատրաստ լինենք աջակցելու այն հազարավորներին, որոնք որոշել են գաղթել Լեռնային Ղարաբաղից։
Մենք կտրուկ ընդլայնում ենք մեր մարդասիրական օգնությունը հրատապ օգնություն տրամադրելու համար. 5 միլիոն եվրո՝ կարիքավոր մարդկանց օգնելու համար:
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է, որի մասին հայտարարվել է անցյալ շաբաթ, 4,5 միլիոն եվրոն՝ նոր ֆինանսավորում է:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ ավելի ուշ
We must be prepared to support the thousands who have decided to flee Nagorno-Karabakh.
— European Commission (@EU_Commission) September 26, 2023
We're drastically stepping up our humanitarian aid to provide emergency relief, as we're providing €5 million to help people in need.
Read more ↓