«Ազատություն». Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։
Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: