Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճապոնիան պատրաստակամ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ. դեսպան

Սեպտեմբեր 26,2023 15:22

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։ Նախարարը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։

Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը ևս պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ։

 ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930