Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է

Սեպտեմբեր 26,2023 15:18

Նախիջևանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ներկայացնում ենք հիմնական հատվածները։

🔻Էրդողանը կրկին Նախիջևանը կոչել է «դեպի թյուրքական աշխարհ բացվող դարպաս»։

🔻«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն այժմ կդրսևորի ուժեղ կամք, այլ ոչ թե կերկարաձգի գործընթացը։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույցի ընթացքում: Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման դեպքում»։

🔻«Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների հետ մեր ուղիղ հաղորդակցությունը ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Այդ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ միջանցքը հնարավորինս շուտ բացվի»։

🔻«Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և, անկասկած, իրականացվելու է: Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կարող են հասնել անմիջապես Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը էլ ավելի կուժեղանա»։

Հայկական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930