Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով՝ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է, ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են. Ալեքսանդր Լապշին

Սեպտեմբեր 26,2023 13:33

Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը համարում է Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն:

Իր տելեգրամյան ալիքում նա գրել է. «Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն է։ Հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է (ինչպես գրում են ԶԼՄ-ները), ապա պայթուցիկը իրենք էլ գործարկել են։ Բենզինն ինքն իրեն չի բռնկվում, սա հոլիվուդյան կինոնկար չէ, դպրոցական մակարդակի ֆիզիկա է… Մուսուլմանական Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի բռնի ապաքրիստոնեացումը ոչնչով չի տարբերվում Հոլոքոստի հանցագործություններից»:

Բլոգերը գրել է նաեւ, թե իր կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը ներկայումս հետեւյալ քայլերն է ծրագրում. Ստեփանակերտում բնակելի շենքերի պայթեցում, ինչը կբացատրվի հայերի կողմից գազի հետ անզգույշ վարվելով (ինչը չկա)։ Փախստականներով լցված մեքենաներից մեկում պայթուցիկ տեղադրել՝ պայթեցնելու և կոտորելու խաղաղ բնակիչներին: Հարձակվել սեփական դիրքի վրա և սպանել մի քանի սեփական զինվորների՝ Ստեփանակերտ մուտքն արագացնելու նպատակով։ Բռնաբարություն և սպանություն տարեց մարդկանց, որոնք կարող են մնալ իրենց բնակարաններում:

Պայթյունի ականատեսներից մեկն էլ civilnet-ին պայթյունի իր վարկածն է ներկայացրել:

Ըստ այդ ականատեսի՝ բենզինի պահեստի մոտ գտնվող փշալարից այն կողմ ծխողների պատճառով է եղել կամ էլ ռեզերվուարի ներսում ինչ-որ մեկը մի բան արել է:

Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե «ըստ երևույթին, տեղի է ունեցել անփութություն»։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ «Ազատությանն» ասել, որ Արցախում երեկվա պայթյունի ամենահավանական վարկածն անփութությունն է։ «Հաշվի առեք, որ մեծ մասշտաբի պայթյուն է եղել, որոշ տվյալներով՝ տասնյակ տոննաներով բենզին է եղել՝ խոշոր տարաներում, իրար կողք գտնվող։ Հերթերում գտնվող մարդկանց հստակ տվյալ չկա, բայց ականատեսներն ասում են՝ հարյուրավոր,  ականատես կար, ինձ ասում էր՝ հազարից ավելի մարդ է եղել»,-ասաց նա։

Բեգլարյանը տեղեկություն չուներ՝ որտեղից է բերված եղել բենզինը. այն կարող էր պահեստավորված լինել կամ նոր բերված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930