Շվեդիայի հայերը սեպտեմբերի 23 -ին դուրս են եկել ինքնաբուխ քայլարշավի՝ Արցախի անվտանգության հարցը հրատապ բարձրացնելու և արցախահայերին սատարելու նպատակով։
Նրանք կոչ են արել ամբողջ աշխարհի և մասնավորապես Շվեդիայի հայկական միությունների, կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև մտահոգ անհատներին, միավորվել խնդրի շուրջ և պահանջել Հայաստանի կառավարությունից ու միջազգային բոլոր համապատասխան կառույցներից Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորող կոնկրետ ու շտապ քայլեր։
Այնուհետև քայլարշավի մասնակիցները Ստոկհոլմի կենտրոնական փողոցներով ուղղվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն և դատապարտող կոչերով արտահայտել իրենց վրդովմունքն ու անհանդուրժողականությունը Ադրբեջանի կողմից իրագործվող ագրեսիայի և էթնիկ զտման նկատմամբ։