Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբեւէ չեմ տեսել մի ցուցարարի, որ անհանգստացած իր բողոքի ձայնն է բարձրացնում, որակեն խուլիգան». Ցոլակ Ակոպյանի պաշտպան

Սեպտեմբեր 26,2023 12:35

«Հայաքվե» նախաձեռնության անդամ, Վ, Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին Մայր բուհից կարմիր բերետավորները երեկ բերման էին ենթարկել: Նա այժմ ձերբակալված է:

Aravot.am-ը կապվեց Ցոլակ Ակոպյանի պաշտպան Սահակ Մանուկյանի հետ: «72 ժամով Ցոլակ Ակոպյանը ձերբակալված է, նոր զարգացումներ չկան, դեռ 24 ժամն էլ չի լրացել ձերբակալման: Եթե մեղադրանք առաջադրեն 72 ժամվա ընթացքում, ապա պիտի որոշվի նաեւ խափանման միջոցի հարցը, եթե չառաջադրեն մեղադրանք, 72 ժամը լրանալուց հետո պարոն Ակոպյանը կարող է վերադառնալ իր աշխատանքային պարտականությունների կատարմանը»։

Փաստաբանին հարցրինք՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ամենում: «Իմ պրակտիկան ներկայացնեմ, մնացածը դուք եզրակացրեք. ես երբեւէ չեմ տեսել մի ցուցարարի կամ անձի, որն ինչ-որ հարցով անհանգստացած իր բողոքի ձայնն է բարձրացնում, իրեն որակեն որպես խուլիգան»,-ասաց Սահակ Մանուկյանը:

Մեկ օր առաջ Ցոլակ Ակոպյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ գնում է հրապարակ, որպեսզի կարողանա նայել ընկերների եւ արցախցի ուսանողների աչքերին, նաեւ դիմելով գործընկերներին ու ուսանողներին՝ նշել էր . « Որեւէ մեկի մտքով չանցնի բռնանալ ձեր կամքին։ Հիշեցնում եմ տիկին նախարարի ապօրինի հանձնարարությունները կատարողներին՝ մարդուն հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը քրեական պատիժ է նախատեսում»։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930