Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանրային ճնշման ներքո է հայտնվել ․ իրավապաշտպան կառույցները պահանջում են ստուգել նրա կապերը Բաքվի հետ

Սեպտեմբեր 26,2023 12:44

«Ազատություն». «Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի՝ հայերով բնակեցված անկլավի դեմ հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտնվել է հանրային ճնշման ներքո՝ Բաքվի հետ խոշոր էներգետիկ համաձայնագրի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու պատճառով», – օրերս գրել է Politico Europe հանդեսը։

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպական իրավապաշտպան կառույցները պահանջում են մանրակրկիտ ստուգման ենթարկել Բլերի կապերը Բաքվի հետ։

«Թոնի Բլերը Ալիևի հետ սերտ կապեր է հաստատել վարչապետի պաշտոնը լքելուց հետո, երբ սկսեց միլիոններ աշխատել աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների և խոշոր ընկերությունների համար որպես խորհրդատու աշխատելով», – գրում է Politico Europe-ը՝ նշելով, որ դրանց թվում էր նաև աշխարհի ամենաազդեցիկ էներգետիկ կոնցերններից մեկը՝ Ադրբեջանում ներկայացված BP-ն։

«Այս ընկերության գլխավորությամբ գործող կոնսորցիումը Բլերի ծառայություններից սկսել է օգտվել 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի կողմից փայփայվող մի ծրագիր իրականացնելով, ըստ որի, ադրբեջանական գազը պետք է Ադրբեջանից արտահանվեր Եվրոպա», -գրում է պարբերականն՝ ընդգծելով, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Հարավային Կովկասից մինչև իտալական «Ապուլիա» նավահանգիստը ձգվող «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի կառուցման հարցը 2018 թվականին Բլերը քննարկել է անգամ այն ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մատեո Սալվինիի հետ։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին ուղղված քննադատության հիմնական պատճառը Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերն են։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930