«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թեւանյանը բերման է ենթարկվել։ Նա իրազեկման երթ էր անում բուհերի տարածքում։
«Սիրելի ուսանողներ, արդեն դրված է Հայաստանի հարցը։ Այսօր արցախցիները մեծ խցանումների միջով լքում են Արցախը, եւ վաղը, Աստված մի արասցե, մենք տեսնելու ենք Սյունիքի հայաթափումը։ Սյունիքի անկումը նշանակելու է ՀՀ անկում, դա որեւէ կերպ չի կարելի թույլ տալ։ Դուք ձեր դասադուլով, փողոց դուրս գալով՝ կարող եք նպաստել ՀՀ ինքնիշխանությանը ու անկախությանը։ Խնդրում ու պահանջում ենք ձեզանից՝ ակտիվորեն մասնակցել պայքարին»,- ասաց Թեւանյանը։ Նա հայտարարեց, որ գերնպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։
Ագրարային համալսարանի բակում իրազեկման աշխատանք իրականացնելիս ոստիկանները բերման ենթարկեցին նրան։ Ոստիկանները չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ