Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքով միջանցք, նոր տարածքների հանձնում, հայկական բանակի կրճատում, ատոմակայանի փակում. ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք. Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 26,2023 11:45

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Նայեցի թուրքական գլխավոր մեդիան։ Գրեթե բոլորը (իսկ Թուրքիայում իշխանության վերահսկողության տակ է ամբողջ մեդիայի 2/3-ը) անդրադարձել են հիմնական թեմային՝ Նախիջևանում Ալիև-Էրդողան երեկվա հանդիպմանը։

Ասեմ, թե ինչ կարևոր ուղերձ էին պարունակում այդ բոլոր անդրադարձերը։

Հիմնականը հետևյալն էր. Հայաստանին «խաղաղության վերջին առաջարկն ենք անում»։

Սա իրականում ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ սպառնալիք։ Եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները (որոնք Թուրքիան կոչում է «անկեղծ քայլեր»), ապա հաջորդական քայլերը հայտնի են։

Իսկ որո՞նք են նախապայմանները։

Ահա դրանց մեծ մասը.
– Սյունիքով միջանցք
– Տավուշի, Արարատի ու Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում
– Հայկական բանակի կրճատում
– Ատոմակայանի փակում
– Հայաստանում թուրքերի և ադրբեջանցիների բնակեցում՝ իրավունքների ապահովմամբ
– Թուրքիայի հետ սահմանների վերասահմանազատում
– Կրթական համակարգի ու պետական խորհրդանիշների փոփոխություն
– Ցեղասպանության թեմայի փակում
– Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930