Քիչ առաջ քաղաքացիները փակեցին Գայի պողոտան։ Արդեն տեղեկացրել ենք, որ վաղ առավոտից ընդդիմությունն իրականացնում է անհնազանդության գործողություններ։ Փակվել-բացվել են Երևանի մի շարք փողոցներ։
Երբ ցուցարարքաղաքացիները փակեցին Գայի պողոտան, ոստիկաններն անմիջապես միջամտեցին, որ երթեւեկությունը բացվի։ Անհնազանդություն իրականացնող քաղաքացիները վարորդներին խնդրում էին ներողամիտ լինել․ «Այս անհնազանդության գործողությունները Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքն է»։
Նրանք նաև նշեցին․ «Պայքարը հանուն հայրենիքի է, այսօր արդեն ՀՀ սահմաններն են վտանգված։ Մեր գործողություններն օրինական են և բխում են ՀՀ սահմանադրությունից»։
Ոստիկանների միջամտությամբ՝ բացվեց ճանապարհը։
Կարդացեք նաև
08։00-ից մեկնարկած անհնազանդության գործողությունների վայրերից Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել շուրջ 60 քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է Ազգային կոմիտեն․ «Այս պահին փաստաբանները և պատգամավորներն այցելում են բերման ենթարկվածներին։ Որոշ ոստիկանական բաժիններում խոչընդոտվում է պատգամավորների տեսակցությունը բերման ենթարկվածների հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ