Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենց համար Հայաստանն «աթոռ» է, որին կառչել են բոլոր հնարավոր պարագաներով. «Փաստ»

Սեպտեմբեր 26,2023 11:07

Այո, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ականների համար այն, ինչ տեղի է ունենում, իսկապես էլ «աթոռի կռիվ ա», քանզի նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ իրենց իշխանությունը, իրենց աթոռները պահելը: Թե չէ, երկիր, հայրենիք, անկախություն… Նրանց այդ ամենը չի հետաքրքրում ընդհանրապես: Այո, Նիկոլ Փաշինյանը և նրա անխուսափելի հեռացումից հետո իրենց սպասվող պատասխանատվության գիտակցումից դողէրոցքի մեջ ընկածները իսկապես էլ «աթոռի կռիվ» են տանում՝ նպատակ ունենալով ցանկացած գնով, այդ թվում՝ ներքին բախումների, թեկուզ և արյունահեղության միջոցով պահել իրենց իշխանությունը: Ի դեպ, դա մենք չենք ասում, դա ամենից պարզ ու ակնհայտ կերպով խոստովանեց նրա ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ առանց վարանելու կկրակեն մարդկանց վրա: Իբր դա կանեն այն դեպքում, եթե «մտնեն պետական շենքեր», բայց դա, հասկանալի է, ընդամենը ձևական կողմն էր, այստեղ կարևորը այն է, թե ով «բացեց» կրակելու թեման, ով ու ինչպես հայտարարեց դրա մասին:

Վերադառնանք «աթոռին»: Ինքնին հասկանալի է, որ ցեղասպանվելու այս մղձավանջն առնվազն կասեցնելու համար առաջին հերթին պետք է ազատվել Փաշինյանից ու նրա իշխանությունից: Այսինքն, իշխանությունը պիտի փոխվի: Մինչև չփոխես իշխանությունը, ոչ մի ռեալ ու արդյունավետ քայլ չես կարող անել՝ ժողովրդին ու երկիրը պաշտպանելու համար: Լուծման ուղիներ գտնելու անվիճարկելի նախապայմանը իշխանության փոփոխությունն է: Առանց դրա իմաստազրկվում է և անպտուղ է լինելու ցանկացած, թեկուզ ամենաբարի մղումներով իրականացված քայլ, նախաձեռնություն:

Ուստի, երբ Փաշինյանը ու նրա քարոզչաքաղաքական սպասարկուները շարունակաբար ասում են, թե «այս պայքարն աթոռի համար է», իրենք տեղի ունեցողը պարզապես չափում են իրենց արշինով: Իրենք եղելությունները, իրենց «քաղաքականության» հետևանքով ազգի ու երկրի գլխին բերած աղետները չափում են, ընկալում են բացառապես իրենց՝ «աթոռ» ունենալ-չունենալու տեսանկյունից: Այսինքն, իրենց համար Հայաստանը գործնականում «աթոռ» է: Ընդամենը՝ աթոռ, որին կառչել են բոլոր հնարավոր ոստիկաններով, ոստիկանական մահակներով, կարմիր բերետներով և այլ սերտաճած ռեպրեսիվ պարագաներով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930