Azg.am-ի զրուցակիցն է Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիայի վարչության անդամ Արման Ղազարյանը։
-Արմա՛ն, գիտեմ, որ երեկ Վիեննայում բողոքի ցույց է իրականացվել՝ ի պաշտպանություն արցախահայության։ Խնդրում եմ մանրամասնել՝ ի՞նչ բնույթի միջոցառում է տեղի ունեցել՝ ե՞րթ, հանրահավա՞ք, թե մեկ այլ ձևաչափով գործողություն։
-Մենք խաղաղ երթ ենք կազմակերպել Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցուց դեպի Վիեննայի պետական օպերա։ Մենք քայլել ենք Վիեննայի կարևոր փողոցներով։
-Ովքե՞ր էին բողոքի ակցիայի կազմակերպիչները։
Կարդացեք նաև
-Բողոքի ակցիան կազմակերպել էինք մենք՝ Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիան (ASV): Միջոցառմանն աջակցել էին նաև Վիեննայի այլ հայկական կազմակերպություններ։
-Արմա՛ն, եվրոպական ո՞ր կառույցներին էր ուղղված ձեր բողոքը, ի՞նչ պահանջ էիք նրանց ներկայացնում։
-Խաղաղ երթի հետ կապված մի քանի նպատակ կար.
1) կոչ անել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ զոհերի և տեղահանությունների հանգեցրած ռազմական ագրեսիայի համար
2) Ավստրիայում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը
3) Վիեննայում ապրող սփյուռքահայերի մեջ վերածնել պայքարի ոգին
Անի ՂԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: